Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իր նախնյաց սուրբ հողում էր ուզում հող դառնալ

Իր նախնյաց սուրբ հողում էր ուզում հող դառնալ
28.02.2024 | 20:55

Մեկ տարի առաջ, փետրվարի 28-ին, նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Երևի կանխազգում էր, որ ամիսներ հետո Արցախն այլևս հայկական չի լինի, և իր նախնյաց սուրբ հողում էր ուզում հող դառնալ: Իսկ որպես շիրմաքար կմնա ապագային կտակած նրա հարուստ գրական ժառանգությունը:

Արցախում ապրած ու մահացած ամեն մի հայ յուրօրինակ նահատակ է․ Վարդան Հակոբյանը մնաց Արցախում, որպեսզի մյուս նահատակների հետ միասին պաշտպանի հայրենյաց հողը: Նահատակները չեն նահանջում, չեն հանձնվում ու չեն գաղթում, մնում են պայքարող այնքան ժամանակ, մինչև որ մի լուսավոր օր նրանց օգնության կգա ողջերի նոր սերունդը՝ վրիժառու, վճռական և ուխտադիր: Կգա Արցախի հպարտ լեռներում հերոսության փառքը թնդացնելու և, անշուշտ, աննահանջ հայրենապահների կենդանի անունների հանդեպ լուռ խոնարհվելու:

․․․Նրան միշտ ժպտալիս կհիշենք, որովհետև դիմացինի հետ վիճելիս անգամ՝ վերջում անպայման ժպտում էր: Նրա ժպիտը հաշտության ձեռք էր: Մարդկանց հետ նա միշտ հաշտ էր, բայց այս անիրավ աշխարհի հետ անհաշտ գնաց:

Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ